Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Կառավարության ծրագիրը ԱԺ կներկայացվի հունիսի 7-ին

Կառավարության ծրագիրը ԱԺ կներկայացվի հունիսի 7-ին
02.06.2018 | 11:23

Կառավարությունը հավանություն տվեց կառավարության գործունեության ծրագրին և որոշեց հունիսի 7-ին խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացնել պատգամավորներին։ Ծրագրում կառավարությունը կարևորել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ ընդգծելով, որ պետք է բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, վերացնել ռեյտինգային ընտրական համակարգը և առավելագույնը մեկ տարում անցկացնել արտահերթ ընտրություններ։

Դիտվել է՝ 2536

Մեկնաբանություններ